Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պոմպեոն հիշեցրել է ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքները

Պոմպեոն հիշեցրել է ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքները
18.11.2020 | 12:56

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը՝ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն։


«Վերջին ռազմական գործողությունների սկզբից ԱՄՆ-ը կոչ էր անում դադարեցնել բռնությունները և դատապարտել ռազմական սրացումը, որը հանգեցրեց զգալի զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների: Մենք մեկ անգամ ևս ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին և կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել միջազգային իրավունքով, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Վերջին մարտերի ավարտը միայն առաջին քայլն է՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորմանը: Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս արագ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն քաղաքական լուծմանը` հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների մասին: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ ԱՄՆ-ը շարունակում է ամբողջությամբ ներգրավվել այդ ջանքերում:
Մեր դիվանագիտական ներգրավմանը զուգահեռ, ԱՄՆ-ը տրամադրում է 5 մլն դոլար մարդասիրական օգնություն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների, այլ գործընկերների՝ վերջին մարտերից տուժած մարդկանց օգնելու գործողություններին աջակցելու համար: Այս ֆինանսավորմամբ ԱՄՆ 2019 ֆինանսական տարվանից Հայաստանին և Ադրբեջանին ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր գումարը հասնում է ավելի քան 10 մլն դոլարի, որը ներառում է գրեթե 3,9 մլն ԱՄՆ դոլար` COVID-19- համավարակին արձագանքելու համար` օգնելով խոցելի միգրանտներին, տեղահանվածներին և նրանց ընդունող համայնքներին: Պետական դեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրված նոր օգնությունը կօժանդակի հակամարտությունների արդյունքում տուժած անձանց սնունդ, բուժօգնություն, կացարան և այլ շտապ օգնություն տրամադրելու տեղական ջանքերին: ԱՄՆ կառավարության մարդասիրական փորձագետները շարունակում են գնահատել այս ճգնաժամի ազդեցությունը: Մենք ընդունում ենք միջազգային համայնքում մեր գործընկերների ներդրումը և կոչ ենք անում այլ կառավարություններին միանալ այս ջանքերին նոր և աճող աջակցությամբ»:

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ